Արցախում մանկապարտեզների հետագա գործունեության հարցը խնդրահարույց է
Շրջափակման պայմաններում սննդամթերքի մատակարարման և վառելիք չունենալու պատճառով մանկապարտեզների գործունեության շարունակականության հարցը խնդրահարույց է։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։
«Փորձելու ենք հուլիս ամսվա ընթացքում շարունակել ապահովել նախադպրոցական հաստատությունների գործունեությունը: Եթե իրավիճակը մնա անփոփոխ, ապա ցավով պիտի նշեմ, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին հնարավորություն չենք ունենա ապահովելու մանկապարտեզների գործունեությունը»,- նշել է նախարարը:
Ն. Մկրտչյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում նախապատրաստական աշխատանքները պիտի իրականացվեն ակտիվորեն, որպեսզի ձմռանը նախապատրաստվելու միջոցառումների շրջանակում կարողանան լուծել կրթօջախների ջեռուցման հարցը:
«Խնդիրները բարդ են, բայց մենք փորձելու ենք սեպտեմբերի 1-ին լիարժեք սկսել նոր ուսումնական տարին։ Անկախ ամեն ինչից` պիտի ապահովենք մատաղ սերնդի կրթությունը, քանի որ այն բավականին կարևոր ռազմավարական ուղղություն է, և մեր պայքարում հաղթելու համար ոչ միայն ուժեք բազուկ է պետք, այլև պայծառ միտք և բավականին հարուստ գիտելիքներ»,- եզրափակել է Արցախի ԿԳՄՍ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածնի են գտել
Այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11։50-...
ԵՄ առաքելության դիտորդները Հայաստանում ամեն օր 3800 կմ պարեկություն են իրականացնում
ԵՄ առաքելության դիտորդները ամեն օր 3800 կմ պարեկություն են իրականացնում. տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԵՄ առաքելո...
Հայտնի է, թե հայկական բանկերն ինչու են դադարեցնում Unistream համակարգի սպասարկումը
Հայէկոնոմբանկը, Արդշինբանկը, Կոնվերսբանկը և Էվոկաբանկը դադարեցրել են ռուսական արագ վճարային համակարգի սպասարկումը։...
Ամերիկացի լրագրողը զարմացած է Շուշիի «գլոբալ մեդիա ֆորում»-ին արտասահմանցի լրագրողների մասնակցությունից
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ով մեկնաբանում է կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու...