
Ադրբեջանցիներն առաջատար են՝ Վրաստանից արտաքսվածների թվում

Վրաստանն այս տարվա երկրորդ եռամսյակում արտաքսել է Ադրբեջանի 19 քաղաքացու։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Վրաստանից արտաքսված Ադրբեջանի 10 քաղաքացի անչափահաս է, 2-ը՝ 18-25 տարեկան, 3-ը՝ 26-40 տարեկան, 4-ը՝ 41-65 տարեկան:
Վիճակագրության համաձայն՝ այս տարի Վրաստանից արտաքսվել է Ադրբեջանի ընդհանուր առմամբ 32 քաղաքացի: Ադրբեջանի քաղաքացիները կազմում են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Վրաստանից արտաքսվածների մեծամասնությունը: