«Հացահատիկի գործարքի» շրջանակներում այսօր վերջին նավը լքել է Օդեսայի նավահանգիստը
«Հացահատիկի գործարքի» շրջանակներում այսօր վերջին նավը լքել է Օդեսայի նավահանգիստը: Հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը հայտնում է, որ թուրքական «TQ Samsun» նավը ծով է դուրս եկել այսօր առավոտյան և Նիդեռլանդներ պետք է մատակարարի 23,5 տոննա եգիպտացորեն և 15,3 տոննա ռապսայի սերմ։
«Հացահատիկի գործարքի» ժամկետը լրանում է վաղը, շարունակելու որոշում դեռ չկա։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին նախագահ Պուտինը հայտարարել էր, որ հացահատիկի գործարքի երկարաձգումը գնալով ավելի անիմաստ է դառնում, քանի որ դա ձեռնտու չէ Ռուսաստանին, Ուկրաինային կամ առևտրականներին: Նա ասաց, որ կմտածի, թե ինչպես շարունակել այս գործարքը առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ առաքելության դիտորդները Հայաստանում ամեն օր 3800 կմ պարեկություն են իրականացնում
ԵՄ առաքելության դիտորդները ամեն օր 3800 կմ պարեկություն են իրականացնում. տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԵՄ առաքելո...
Գեղարքունիքում պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածնի են գտել
Այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11։50-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում բենզինը թանկացել է միանգամից ավելի քան 20 տոկոսով
Թուրքիայում բենզինը թանկացել է միանգամից ավելի քան 20 տոկոսով։ Վառելիքի թանկացման որոշումը հրապարակվել է Թուրքիայի կառավ...
Գործադուլ Իտալիայում. Հռոմի օդանավակայանում 200 չվերթ է չեղարկվել
Իտալիական օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով այսօր չեղարկվել են հարյուրավոր թռիչքներ, որոնցից պետք է օգտվեր...