Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում թալանել են ՌԴ քաղաքացու․ գողացել են 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ֆունտ ստեռլինգ

«Զվարթնոց» օդանավակայանում թալանել են ՌԴ քաղաքացու․ գողացել են 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ֆունտ ստեռլինգ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել է, որ հունիսի 21-ին ժամը 04։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք «Զվարթնոց» օդանավակայանում առանձնապես խոշոր չափի գողություն են կատարել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անդրանիկ Մ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ  Փաստաբանների պալատի փաստաբան է, և իր վստահորդ՝ ՌԴ քաղաքացի 56-ամյա Սերգեյ Լ․-ի պայուսակից գողացել են մոտ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ֆունտ ստեռլինգ, շվեյցարական ֆրանկ և եվրո։ 

Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախպատրաստվել, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» քննչական բաժին։ 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250