Եվրոպայում ռեկորդային շոգեր են սպասվում
Հաջորդ շաբաթ Եվրոպայում հնարավոր է գրանցվի ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշ։ Այս մասին գրում է Reuters-ը։ Այն իր բացասական ազդեցությունը կթողնի մարդկանց, կենդանիների ու բուսական աշխարհի վրա։
Հունաստանում տեղի օդերևութաբանության ազգային մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է իր կանխատեսումները։ Ուրբաթ և շաբաթ օրերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 43-44 աստիճան ցելսիուսին։
Նշվում է, որ իշխանություններն արդեն շտապօգնության մեքենաներ են տեղակայել Աթենքի Ակրոպոլիսի հնագիտական վայրի մոտ։
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հայտարարել է, որ հուլիսը կարող է սարսափելի բարձր ջերմաստիճանով ամիս լինել:
«Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը կանգնած են հնարավոր սարսափելի շոգերի առաջ։ Սիցիլիա և Սարդինիա կղզիներում սպասվում է մինչև 48 աստիճան տաքություն, ինչը Եվրոպայում երբևէ գրանցված ամենաշոգ ջերմաստիճանը կդառնա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հունաստանի Կառավարությունը կարգադրել է շոգ օրերին դադարեցնել աշխատանքը և պահանջել, որ աշխատանքը հեռավար կազմակերպվի բոլոր այն մարդկանց համար, որոնք առողջական խնդիրներ ունեն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը
Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' բացի հրաձգային զենքից...
Կրկին կրակոցներ՝ Երասխի ուղղությամբ
Հուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող...
Արցախում ինտերնետ կապն ընդհատվեց, սակայն հանրահավաքը շարունակվում է
Արցախում այս րոպենորին բազմամարդ համաժողովրդական հանրահավաք է ընթանում։ Մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Ստեփանա...
Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային թվի․ ՄԱԿ-ը նոր տվյալներ է ներկայացնում
Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային՝ 110 միլիոնի։ Այս մասին գրում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հ...