
«Տիտանիկ» ֆիլմի ռեժիսորը կարող է նկարահանել «Տիտան» բաթիսկաֆի կործանման մասին սերիալ․ The Sun

«Տիտանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հոսքային ծառայություններից մեկի ղեկավարության հետ քննարկում է Ատլանտյան օվկիանոսում կործանված «Տիտան» բաթիսկաֆի պատմության հիման վրա դրամատիկ սերիալի ստեղծումը։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թե որ հոսքային ծառայության մասին է խոսքը, աղբյուրը չի հստակեցրել։ Նա հայտարարել է, որ սպասվելիք սերիալի ռեժիսորի հիմնական թեկնածուն Ջեյմս Քեմերոնն է։ Դերասաններ Մեթ Դեյմոնը և Կումայլ Նանջիանին կարող են խաղալ գլխավոր դերերը, հայտնում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ բաթիսկաֆը, որի վրա հինգ մարդ է եղել, անհետացել է Ատլանտյան օվկիանոսում հերթական արշավի ժամանակ։
Հունիսի 22-ին ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել է, որ որոնողական խմբի անդամները գտել են ստորջրյա սարքի բեկորները։
«Տիտանիկը» խորտակվել է 1912 թվականի ապրիլի 15-ին՝ Սաութհեմփթոնից Նյու Յորք ուղևորվելիս այսբերգին բախվելուց հետո։ Վթարի հետևանքով զոհվել է մոտ 1500 մարդ։
«Տիտանիկը» արժանացել է 11 «Օսկար»-ի, այդ թվում՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Մինչ նկարահանումները Ջեյմս Քեմերոնը 33 անգամ սուզվել է Տիտանիկի բեկորների մոտ։