
Էվերեստ լեռան մոտ ուղղաթիռ է կործանվել. բոլոր ուղևորները զոհվել են

Նեպալում՝ Էվերեստ լեռան մոտ, մեքսիկացի զբոսաշրջիկների տեղափոխող ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է PA Media-ն: Ուղղաթիռի կործանման հետևանքով ոհվել է 6 մարդ։ Բոլոր զոհերի մարմինները դուրս են բերվել ուղղաթիռով:
Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչները հայտնում են, բոլոր հինգ զբոսաշրջիկները ՝ երկու տղամարդ և երեք կին, եղել են Մեքսիկայի քաղաքացիներ, իսկ օդաչուն՝ Նեպալի քաղաքացի։