Հասարակություն
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Իսկանդեր» խանութի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցում գտնվող «Իսկանդեր» խանութի մուտքի մոտ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում վախենալու բան չկա․ սեյսմոլոգը՝ Ադրբեջանում գրանցված երկրաշարժի և դրա հետևանանքերի մասին
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին
Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային թվի․ ՄԱԿ-ը նոր տվյալներ է ներկայացնում
Արցախում ինտերնետ կապն ընդհատվեց, սակայն հանրահավաքը շարունակվում է
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0