ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրի բնակիչը Երևանի կենտրոնում կեսգիշերին հրավառություն էր կազմակերպել․ նա ձերբակալվել է
Հուլիսի 2-ի գիշերը, ժամը 1.38-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին է փոխանցվել մի քաղաքացու ահազանգը, որ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում արդեն երկրորդ անգամ հրավառություն է, որոնց ձայներից միացել են նաև մեքենաների անվտանգային ազդանշանները:
Նույն պահին Կենտրոնական բաժնում էլ են ստացվում ահազանգեր` նույն հրավառության վերաբերյալ: Ահազանգողներից մեկն անգամ հայտնում էր, որ երեխաները վախից վեր են թռել:
Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ: Համայնքային ոստիկաններին հաջողվեց պարզել, որ ահասարսուռ հրավառությունը կազմակերպել էր Արմավիր քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Նրա ասելով` այդպես նշում էր ընկերոջ ծննդյան տարեդարձը:
Գիշերային մայրաքաղաքում անպատեհ հայտնված արմավիրցի երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Կազմվել է վարչական արձանագրություն, որը, հուսանք, կունենա նաև դաստիարակչական նշանակություն: Ու՝ ոչ միայն նրա համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները. միանգամից 9 երթուղի է գործարկվել
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 471 մարդ
Ֆրանսիայում ամբողջ գիշեր անկարգությունները շարունակվել են: Ցուցարաները հրկիզել են տներ ու մեքենաներ, ինչպես նաև ջարդել ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բետոնե ցանկապատերը. Инфотека 24
Համացանցում տեղեկություններ ու տեսանյութեր են պտտվում, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բ...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...