Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայի անկարգությունները տարածվել են Բելգիայում և Շվեյցարիայում

Ֆրանսիայի անկարգությունները տարածվել են Բելգիայում և Շվեյցարիայում: Ականատեսները և տեղական լրատվամիջոցները կադրեր են տարածում սոցիալական ցանցերում: Նախ, մարդիկ բելգիական Բրյուսելում գնացել են…

Ֆրանսիայի անկարգությունները տարածվել են Բելգիայում և Շվեյցարիայում: Ականատեսները և տեղական լրատվամիջոցները կադրեր են տարածում սոցիալական ցանցերում:

 

Նախ, մարդիկ բելգիական Բրյուսելում գնացել են հանրահավաքների։ Այնտեղ ամեն ինչ համեմատաբար խաղաղ է ընթացել։ Իրավապահները ընտրողաբար ստուգել են կասկածներ առաջացնող անձանց:

 

Իսկ Շվեյցարիայի Լոզան քաղաքում գիշերային անկարգությունների ժամանակ յոթ մարդ է բերման ենթարկվել, որոնցից վեցը անչափահաս են, գրում է 20Minutes-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

 

«Բերման ենթարկվածները 15-ից 17 տարեկան են։ Միակ չափահաս ձերբակալվածը 24 տարեկան է»,- ասվում է հրապարակման մեջ։

 

Պարբերականը նշում է, որ խռովարարներին ոգեշնչել է հարեւան Ֆրանսիայում տիրող իրավիճակը։ Սոցցանցերում փողոց դուրս գալու կոչեր են տարածվել։ Միաժամանակ Շվեյցարիայի իշխանությունները վստահեցնում են, որ լիովին վերահսկում են իրավիճակը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250