Օրերս Ռուսաստանը կպայթեցնի Զապորոժիեի ատոմակայանը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Զելենսկին իսպանացի լրագրողներին վստահեցնում է, որ օրերս Ռուսաստանը կպայթեցնի Զապորոժիեի ատոմակայանը.
«Նա (Պուտինը) անվերահսկելի է նույնիսկ իր տարածքում։ Փաստն այն է, որ կայանը ականապատված է, և Ատոմային էներգիայի գործակալությունը հաստատում է դա։ Եթե մենք կարողանանք վերահսկողությունը փոխանցել ՄԱԳԱՏԷ-ին, նրանք այն կպայթեցնեն հեռակա կարգով», ասել է Զելենսկին:
Հավելենք, որ ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հույս էր հայտնել, որ մինչև այս տարվա վերջ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի կստեղծվի։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Պրիգոժինը՝ գրեթե անկասկած նախապես, ծրագրել էր ապստամբությունը. ISW
Պրիգոժինը գրեթե անկասկած նախապես ծրագրել էր ապստամբությունը, սակայն անհնար է հաստատել այս վարկածը՝ հիմնվելով բաց աղբյուր...
Պրիգոժինը կարող է վնասազերծվել Բելառուսում. CNN
Պրիգոժինը կարող է վնասազերծվել Բելառուսում, այսօր գրում է CNN-ը: Պարբերականի փորձագետների կարծիքով՝ Պուտինը չի ներ...
«Վագներ»-ի զինվորները կարող են Բելառուսից հարձակվել Կիևի վրա. Sky News
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության զինվորները կարող են Բելառուսից հարձակվել Կիևի վրա, գրում է Sky News-ը։ Ի...
ԱՄՆ-ի անվտանգության պաշտոնյաներն իմացե՞լ են Պրիգոժինի ծրագրերի մասին. The New York Times
Ամերիկյան ազգային անվտանգության պաշտոնյաները, դեռ 2 օր առաջ են իբր իմացել են Պրիգոժինի ծրագրերի և «Վագներ» ռազմական կազմ...