Աբխազական երկաթուղին կվերագործարկվի միայն Վրաստանի միավորման դեպքում. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում ունեցած ելույթում բացառել է աբխազական երկաթուղու վերագործակումը՝ հերքելով նաև ընդդիմությունից հնչող այն պնդումները, որոնց համաձայն Մոսկվան և Թբիլիսին այս թեմայի շուրջ գաղտնի բանակցություններ են վարում։
«Աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ իբր ընթացող գաղտնի բանակցությունների մասին պնդումներով հանրությանը մոլորության մեջ են գցում։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այս հարցի շուրջ բանակցություններ չկան», - դիմելով պատգամավորներին հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ «ե՞րբ է վերագործարկվելու աբխազական երկաթուղին հարցը միայն մեկ պատասխան ունի՝ Վրաստանի միավորման դեպքում»։
Հիշեցնենք, որ Աբխազիայով անցնող երկաթուղու հնարավոր վերագործարկման մասին խոսակցությունները ակտիվացան Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ այս շաբաթ հնչեցրած հայտարարությունից հետո։ Դրանում ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդում էր, որ՝ «Ռուսաստանը ջանքեր է գործադրում այս հարցում առկա ծավալուն ճանապարհային քարտեզը կյանքի կոչելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը վստահո՞ւմ է Շոյգուին․ պատասխան Պեսկովից
Հունիսի 24-ին լրագրողները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարից հետաքրքրվել են, թե արդյոք ն...
Բանակցությունների միակ պայմանը՝ Ուկրաինայի վերադարձն է 1991 թվականի սահմաններին
Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ բանակցությունների միակ պայմանը կլինի Ուկրաինայի վերադարձը 1991 թվականի սահմաններ...
Մակրոնը հետաձգել է իր այցը Գերմանիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է իր պետական այցը Գերմանիա: Տեղեկությունը հայտնում է հայտնում է Գ...
Ադրբեջանի մեղադրանքներն ամբողջությամբ սուտ են. ԼՂ-ում հայաստանցի զինծառայողներ չկան. Մարուքյան
«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մա...