Ադրբեջանի մեղադրանքներն ամբողջությամբ սուտ են. ԼՂ-ում հայաստանցի զինծառայողներ չկան. Մարուքյան
«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին` պատճառաբանելով, թե իբր հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղում զոհված 4 զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են։ Ադրբեջանական կողմի մեղադրանքներն ամբողջությամբ սուտ են, ԼՂ-ում հայաստանցի զինծառայողներ չկան, սպանված զինծառայողները եղել են Լեռնային Ղարաբաղից: Հայաստանը բազմիցս առաջարկել է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ապացուցելու Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ներկայությունը կամ բացակայությունը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Ադրբեջանի կողմից նոր սադրանքի նախաձեռնումը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ըստ որի ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։
Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը վստահո՞ւմ է Շոյգուին․ պատասխան Պեսկովից
Հունիսի 24-ին լրագրողները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարից հետաքրքրվել են, թե արդյոք ն...
Բանակցությունների միակ պայմանը՝ Ուկրաինայի վերադարձն է 1991 թվականի սահմաններին
Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ բանակցությունների միակ պայմանը կլինի Ուկրաինայի վերադարձը 1991 թվականի սահմաններ...
Աբխազական երկաթուղին կվերագործարկվի միայն Վրաստանի միավորման դեպքում. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում ունեցած ելույթում բացառել է աբխազական երկաթուղու վերագործակումը՝ հե...
Մակրոնը հետաձգել է իր այցը Գերմանիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է իր պետական այցը Գերմանիա: Տեղեկությունը հայտնում է հայտնում է Գ...