Քիշնևի օդանավակայանը կրակոցներից հետո վերսկսել է թռիչքները

Քիշնևի օդանավակայանը վերսկսել է կանոնավոր թռիչքները այն բանից հետո, երբ հրաձգության դեպքից հետո երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։ Ժամանող ուղևորներին ուղեկցում են պաշտոնական պատվիրակությունների սրահով, հաղորդում է ТАСС-ը՝ օդանավակայանի մամուլի ծառայությանը հղումով։ 

Sputnik Մոլդովան, հղում անելով Flightradar-ին, նշում է, որ օդանավակայանից առաջին չվերթը Վարշավա է մեկնել տեղական ժամանակով 20։23-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակով)։ 

Հրաձգության ժամանակ զոհվել է սահմանապահը և օդանավակայանի անվտանգության աշխատակիցը, վիրավորվել է մեկ ուղեւոր։ Կրակոցներից հետո ահաբեկչության մասին հոդվածով գործ է հարուցվել։ 

Մոլդովայի գլխավոր դատախազը հայտնել է, որ հրաձիգը՝ Տաջիկստանի քաղաքացին, որին Մոլդովա թույլ չեն տվել մուտք գործել, հոսպիտալացվել է ծանր վիճակում, նրան ցմահ ազատազրկում է սպառնում։

Քաղաքականություն