Փաստաբանների ծեծին մասնակցած ոստիկանը ճանաչվել էր լավագույն օպերլիազոր․ փաստաբան

Փաստաբանների ծեծին մասնակցած ոստիկանը լավագույն օպերլիազոր էր ճանաչվել։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ ասել է փաստաբան Կարեն Ալավերդյանը։
 

«Սա այն հարցը չէ, որը վերաբերում է միայն ինձ կամ իմ պաշտպանյալին։ Եթե դա այդպես լիներ, մենք մեզ թույլ չէինք տա հանրային ուշադրության կենտրոնում լինել։ Հատկապես մեր ժողովրդի համար այսքան ճակատագրական ժամանակահատվածում։ Այս հանցավոր գործողություններն ուղղված են փաստաբանների ինստիտուտի դեմ»,-ասել է Ալավերդյան։
 

Նրա խոսքով՝ իրավապահ համակարգերում աշխատողները հաճախ են բողոքում, որ իրենց շատ գործընկերներ կասկածելի հիմունքներով կարիերայի աճ են գրանցում։
 

«Խրախուսվում են նրանք, ովքեր դեմ չեն բռնություն իրականացնելուն։ Նրանք, որպես կանոն, չեն տիրապետում իրենց իրավունքներին եւ պարտականություններին»,-նշել է Ալավերդյանը։ 

Քաղաքականություն