
Ֆրանսիայում ժանդարմները զրահամեքենաներ կօգտագործեն անկարգությունների դեմ

Ֆրանսիական ժանդարմերիան, որը տարբերվում է ոստիկանական ուժերից, զրահամեքենաներ կօգտագործի անկարգությունները ճնշելու համար։ Այս մասին ասել է երկրի վարչապետ Էլիզաբեթ Բորնը, գրում է France24-ը։
Ֆրանսիայի կառավարություն հերքել է ՄԱԿ-ի մեղադրանքները ոստիկանների շրջանում ռասիզմի վերաբերյալ:
«Ֆրանսիայի ոստիկանական ուժերում ռասիզմի կամ համակարգային խտրականության վերաբերյալ ցանկացած մեղադրանք բացարձակապես անհիմն է»,- հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:
Ֆրանսիայում զանգվածային անկարգությունները սկսել են այն բանից հետո, երբ Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանը կրակել ու սպանել է Mercedes մեքենա վարող 17-ամյա դեռահասին, որը հրաժարվել է ենթարկվել իրավապահների պահանջներին։ Դատարանը կրակողին կալանավորելու որոշում է կայացրել։
Հունիսի 30-ի գիշերը բերման է ենթարկվել ավելի քան 660 քաղաքացի։ Բերման ենթարկվածների առնվազն մեկ երրորդը երիտասարդներ և անչափահասներ են։