Ադրբեջանի ԱԳՆ-ն` Փաշինյանի հայտարարությունների մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում այսօրվա հայտարարություններին։
«Մենք կտրականապես մերժում ենք հունիսի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետները, թե իբր Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում, վարում է «էթնիկ զտումների» քաղաքականություն հայազգի բնակիչների նկատմամբ և տարածաշրջանը «շրջափակման մեջ» պահում», - հայտարարել է Բաքուն։
Բաքուն նաև նշել է, որ հայկական կողմը «խանգարում է» Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցություններին։
«Այն փաստը, որ հունիսի 27-ին ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել հայկական զինված ուժերի սադրանքի արդյունքում, որոնք, չնայած Հայաստանի ստանձնած պարտավորությանը, դեռևս ամբողջությամբ դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքից, ոչ միայն միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում, այլև փորձ է խանգարել ԱՄՆ-ում ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցություններին»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում համաձայնության հասել
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել վաշինգտոնյան...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնի` Ալիևի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդ...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...