ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանն այս քայլերով փորձում է ահաբեկել հայ ժողովրդին և աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել». Դավիթ Բաբայան
Ադրբեջանն այս քայլերով փորձում է ահաբեկել հայ ժողովրդին և աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել, «Հորիզոնի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում գիշերը տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին:
«Ադրբեջանական կողմն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ իրավիճակը շիկացնում է տեղեկատվական դաշտում, կրակում են, զինադադարի ռեժիմի խախտումներ են անում: Նրանք հաշվի են առնում նաև տարածաշրջանային, գլոբալ զարգացումները և ինչ-որ տեղ նաև որոշ տեսակի սխալ հաշվարկներ են կատարում, բայց ստիպված պետք է շարունակեն այս ուղղությունը:
Նրանց այս զինադադարի ռեժիմի խախտումները և հռետորաբանությունը շատ թեժացել էր Ռուսաստանում հեղաշրջման փորձի նախօրեին և այդ ժամանակ:
Ըստ երևույթին, նրանց իրենց հետախուզական տարբեր ալիքներով իմացել են, որ միգուցե իրավիճակը Ռուսաստանում կպայթի, իսկ մենք գիտենք՝ ինչով է վերջանում Ռուսաստանում իրավիճակի բարդությունը, հեղափոխությունը, այդ երկրի քարուքանդ լինելը հայ ժողովրդի համար, դրա համար նաև չի բացառվում, որ նախօրեին պատրաստվել են, որ մեծ սադրանք իրականացնեն և հիմա իներցիայով կարծես թե շարունակում են, առավել ևս, որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նրանք նման քայլերի դիմել են՝ առաջին հերթին հայ ժողովրդի, հասարակության վրա ազդելու, որպեսզի ահաբեկեն և ինչ-որ տեղ աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահեն»,-ասել է Բաբայանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բետոնե ցանկապատերը. Инфотека 24
Համացանցում տեղեկություններ ու տեսանյութեր են պտտվում, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 471 մարդ
Ֆրանսիայում ամբողջ գիշեր անկարգությունները շարունակվել են: Ցուցարաները հրկիզել են տներ ու մեքենաներ, ինչպես նաև ջարդել ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները. միանգամից 9 երթուղի է գործարկվել
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են. քաղաքացի
Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են: Auroranews-ն ահազանգ է ստացել: Ահազ...