Միներալնիե Վոդիի օդանավակայանը ժամանակավորապես կասեցրել է թռիչքները

Միներալնիե Վոդիի օդանավակայանը դադարեցրել է օդանավերի ընդունումն ու թողարկումը՝ թռիչքուղու թերության պատճառով, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը։
 

«Մոսկվայի ժամանակով ժամը 17.59-ին Միներալնիե Վոդի օդանավակայանում ավերվել է արհեստական ​​թռիչքուղու միջին մասի բետոնե սալիկի մի փոքր հատված։ Խոտանի առաջացման հավանական պատճառը (մակերեսի ճեղքվածքով այտուցվածություն) ջերմային ընդարձակումն է օդանավակայանի տարածքում բացօթյա բարձր ջերմաստիճանի պայմաններում։
 

«Թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով Միներալնիե Վոդի օդանավակայանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել օդանավերի ընդունումն ու թողարկումը։ Միներալնիե Վոդի երթուղի ունեցող ինքնաթիռները վերահղվել են դեպի Մախաչկալա, Գրոզնի, Վլադիկավկազ և Ստավրոպոլ»,- հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
 

Գործակալությունը նշում է, որ օդանավակայանի ծառայությունները սկսել են վերականգնել հայտնաբերված թերությունը։ Արդեն ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքուղու թերությունները վերացնելու և թռիչքները վերսկսելու համար։ Ակնկալվում է, որ թռիչքուղու գործառնական պատրաստվածությունը կվերականգնվի Մոսկվայի ժամանակով ժամը 23.00-ին։

Քաղաքականություն