Լավրովը կոշտ է արտահայտվել Զելենսկիի հոգեբանական վիճակի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները՝ Ռուսաստանից իբր եկող միջուկային սպառնալիքի մասին, գիտակցության բուռն հոսք է անվանել։
«Ինձ համար դժվար է մեկնաբանել այն, ինչ վերջին ժամանակներս ասում է ԱՄՆ նախագահը, ես հիմա շատ չէի կարևորի բանավոր խոսքերը, որոնք հիմք չունեն»,- ասել է նախարարը։
Իսկ Զելենսկիի խոսքերը Լավրովն անվանել է «գիտակցության էլ ավելի կատաղի հոսք» և ասել, որ նրանց գործողությունները վերլուծելու համար բժշկական կրթություն է անհրաժեշտ։
«Ես բժշկական կրթություն չունեմ, Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բժշկական կրթություն ունի: Ես չեմ կարող պատասխանատվություն կրել այն մարդկանց հոգեբանական վիճակի համար, ովքեր ամեն օր բազմիցս ապացուցում են իրենց անհավասարակշռությունը»,- ամփոփել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ դիտարկում է Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման իրական սպառնալիքը։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ աշխարհը կգտնի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «կյանքից զրկելու» միջոց, եթե նա չդադարի «միջուկային զենքի սպառնալիքը»։
Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահ Պուտինը, միջուկային զենքը ստեղծվում է, որպեսզի ապահովվի Ռուսաստանի անվտանգությունը բառի լայն իմաստով, սակայն դրա կիրառման կարիք չկա։
Նմանատիպ հոդվածներ
«Պրիգոժինը նվաստացրեց Պուտինին». Միխայիլ Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հիասթափված է Ռուսաստանում իշխանությունը զավթելու փ...
Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն. ԱՄՆ-ում նա կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը ահյտնում են ԱԳՆ մամուլի ծառայ...
«Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը». Զախարովա
Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման...
Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազ...