Նոր մանրամասներ` Ադրբեջանական Սոյուդլու գյուղում տեղի ունեցած իրադարձություններից
Միլի Մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովն ասել է, որ Ադրբեջանի Գադաբայի շրջանի Սոյուդլու գյուղում միջադեպը հանկարծակի չի եղել. «Երկու շաբաթ առաջ Ռուսաստանից ժամանեցին երկու հոգի, ովքեր գումար էին հավաքել այդ իրադարձությունների համար։ Նշվում են նաև Գադաբայի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Սալեհ Ռուստամլիի և նախկին պատգամավոր Նազիմ Բայդամիրլիի անունները»
Այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է պատգամավոր Էլման Նասիրովը՝ խոսելով Գադաբայի շրջանի Սոյուդլու գյուղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։
«Շատերը միանում են այս գործընթացին՝ չխորանալով դրա էության մեջ։ Ադրբեջանի ոստիկանությունը կատարել է իր պարտականությունը: Այս պահին մեկ ոստիկան գերազանցել է իր պաշտոնական լիազորությունները, և նա կպատժվի։ Ներքին գործերի նախարարությունն այս առիթով ստուգում է կազմակերպել եւ իր աշխատակիցներին ուղարկել Սոյուդլու։ Պետությունն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները՝ ցույց տալու այս իրադարձության էությունը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները ծեծի են ենթարկել Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի տարեց բնակիչներին, ովքեր բողոքում էին գյուղում արհեստական լճի կառուցման դեմ։ Ցրելով ցուցարարներին՝ ոստիկանները մահակներ են կիրառել տարեցների նկատմամբ։ Վերջիններս ստիպված են եղել պաշտպանվել քարերով։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...
Ադրբեջանում ավարտվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված Հարությո...
Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հն...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...