Կիրկորովը միստիկ հետք է գտել «Տիտան» բաթիսկաֆի ողբերգության մեջ

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը «Տիտանիկ» նավի մասունքների մոտ «Տիտան» բաթիսկաֆի ողբերգության մեջ առեղծվածային հետք է գտել։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

 

«Եվ կրկին ողբերգությունը կապված է այս մեծ նավի հետ, և կրկին զուգադիպություններ, նույնիսկ ինչ-որ միստիցիզմ»,- գրել է նա՝ հավելելով, որ մինչև վերջ հավատում է անձնակազմի հրաշքով փրկությանը։ Նա «Տիտանիկի» մասունքներն անվանել է մահացածների հանգստավայր, և նրանց պետք չէ անհանգստացնել։

 

«Այդ ժամանակվանից մարդիկ պարբերաբար ու ավելի ու ավելի հաճախ են իջնում ​​դեպի ավերակները՝ զվարճանալու նպատակով՝ մոռանալով, որ «Տիտանիկի» մասունքները (այդ թվում՝ պաշտոնապես) հանգստավայր են։ Չի կարելի, ընկերներ, չի կարելի այդպես «խաղալ», խանգարել ողբերգության վայրը, որը տեսել է ցավ, ողբերգություն և հուսահատություն»,- ասել է Կիրկորովը՝ հավելելով, որ խորտակված նավը կրկին կյանքեր է խլել, ինչը նշանակում է, որ զբոսաշրջիկների այցելություն այս վայր պետք է դադարեցվի։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ անհետացած «Տիտան» բաթիսկաֆի անձնակազմի հինգ անդամները մահացել են «աղետալի ներպայթման» պատճառով:

 

Հիշեցնենք` ստորջրյա սարքը կիրակի կորցրեց կապը «Տիտանիկը» տեսնելու համար 4000 մետր սուզվելուց երկու ժամ անց: 


 

Քաղաքականություն