«Եթե այդ կետը պետք է խանգարի խաղաղության պայմանագրին, կարելի է այլ տարբերակ առաջարկել». Աղազարյան
Արցախի մեր հայրենակիցներն արդեն բավականին երկար ժամանակ է՝ հայտարարել են իրենց անկախության մասին և իրենք գնում են այդ ճանապարհով, որպեսզի իրենց անկախությունը ընդունելի լինի աշխարհի, մասնավորապես, Ադրբեջանի համար։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա նաև նշել է, որ խաղաղության համաձայնագիրը, որը պետք է կնքվի ՀՀ-ի և Ադրբեջանի հետ, Արցախի խնդրի հետ որևէ կապ չպետք է ունենա.«Հետևաբար, Բայրամովի բարի նպատակները՝ խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված և հետագայում չկնքելու համար տարբեր առիթներ ման գալն իրենց գործելաոճն է։ Մենք չենք կարող անտարբեր մնալ մեր հայրենակիցների ճակատագրին, և դա չպետք է դիտվի Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն, ինչպես երևի թե ներկայացրել է Բայրամովը։ Եթե այդ կետը պետք է խանգարի, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքվի, դրա շուրջ կարելի է մտածել, թե դրան համարժեք ինչ պայմանավորվածություն կարելի է ձեռք բերել»։
ՔՊ-ական Լիլիթ Մինասյանն էլ ավելացրել է, որ ՀՀ կառավարության դիրքորոշումն այն է, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմների ներգործությամբ.«Այդ դիրքորոշումը չի փոխվել, շուտով կլինի բանակցությունների հաջորդ փուլը և ինձ թվում է, որ բանակցությունների ընթացքում մեր դիրքորոշումները կմնան նույնը։ Իրենց ԱԳՆ-ն դա է հայտարարում, մեր ԱԳՆ-ն էլ հակառակն է հայտարարում»:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ղարաբաղի հայ փոքրամասնությանը հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը հավասարազոր է Ադրբեջանի գործերին միջամտության։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը». Զախարովա
Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման...
Արցախի ԱԱԾ-ն հայտարաություն է տարածել
Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի հեռախոսահամարների բաժան...
Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազ...
«Պրիգոժինը նվաստացրեց Պուտինին». Միխայիլ Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հիասթափված է Ռուսաստանում իշխանությունը զավթելու փ...