Հասարակություն
Turkish Airlines-ն աշխատանքից ազատել է ընդդիմության գրառումները հավանած օդաչուին
Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines ավիաընկերությունն աշխատանքից հեռացրել է օդաչու Էվրեն Կապթանին՝ ընդդիմությանն աջակցող գրառումները հավանելու պատճառաբանությամբ։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ նա հավանել և տարածել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և նույն կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցող թվիթերյան գրառումները։
Ընտրություններից հետո նրան հեռացրել են աշխատանքից։ Այժմ օդաչուն դատական գործընթաց է սկսում։
«Սա նշանակում է, որ ոչ ոք չի կարող աշխատել ընկերությունում, բացի Արդարություն և զարգացում կուսակցության անդամներից»,- սոցցանցերում գրել է Airport Haber-ի սեփականատեր, ընդդիմադիր Ալի Քըդըքը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՊԾ պետի արձագանքը՝ Աշոտ Փաշինյանի՝ պետական պահպանությունից օգտվելու մասին հարցին
Կասկածելի գործարք և առեղծվածային գործարար․ Երուսաղեմի հայերը վրդովված են Հին քաղաքում էլիտար կառուցապատմամբ
Սուդանում երկու հայ կին սովամահ են եղել․ պաշտոնական Երևանը հաստատում է․ ԶԼՄ
Որոնվում է երեխա առևանգելու կասկածանքով․ անհապաղ դիմեք ոստիկանություն, եթե գիտեք գտնվելու վայրը․ Օվսաննա Հովսեփյան
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0