Ուկրաինայում ռուս գեներալ է զոհվել
Ուկրաինայում, ենթադրաբար, Զապորոժիեի շրջանում, հունիսի 12-ին զոհվել է ՌԴ ԶՈւ 35-րդ բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Գորյաչևը:
Նրան հունիսի 18-ին հուղարկավորել են Սանկտ Պետերբուրգի Սերաֆիմովսկի գերեզմանոցում, սակայն այդ տեղեկատվությունը հրապարակվել է հունիսի 20-ին:
Գեներալի մահվան մասին հայտնել է ռուս-ուկրաինական պատերազմը լուսաբանող բլոգեր Յուրի Կոտենոկը: Նրա գրառման համաձայն, Գորյաչևը սպանվել է Զապորոժիեի մարզի Վրեմևսկի շրջանի ուղղությամբ ուկրաինական ուժերի նախաձեռնած հակագրոհի ընթացքում:
Գեներալի զոհվելու լուրը հաստատել է Մոսկվայի կողմից Զապորոժիեի մարզի ղեկավար նշանակված Վլադիմիր Ռոգովը:
«Ի դեմս Գորյաչևի, բանակը կորցրել է ամենավառ և արդյունավետ զորավարներից մեկին»,- թելեգրամյան իր ալիքում գրել է Ռոգովը:
Ենթադրվում է, որ Գորյաչևն Ուկրաինայում զոհված առնվազն 10-րդ ռուսաստանցի գեներալն է: Այդ կոչումը նա համեմատաբար վերջերս էր ստացել:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրու...
Ադրբեջանը կրակ է բացել Կախակնի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի...
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Սոթքի և Երասխի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բաց...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահ...