Հասարակություն

Եթե թուրքի վզին դանակը դնեիր, նա հայի հետ չէր գա ապրեր․ Շուշիի քաղաքապետ

Եթե թուրքի վզին դանակը դնեիր, նա հայի հետ չէր գա ապրեր․ Շուշիի քաղաքապետ

Եթե Նիկոլ Փաշինյանը Շուշին դժբախտ ու դժգույն է համարում, պարզ է, որ հիմա էլ նախկիններին կմեղադրի, և եթե նախկիններն էին ծախել Արցախը, ապա ինչո՞ւ այն ժամանակ թուրքերը չէին գալիս ու մտնում Շուշի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
 

«Շուշին վերածվել էր շինհրապարակի. նորոգվել էին դպրոցները, մանկապարտեզները գործում էին, ասֆալտապատ էր: Շուշին գնալով ավելի էր փոխվում, մշակութային կենտրոններ էին գործում, թանգարանները գործում էին»,- ասել է Արծվիկ Սարգսյանը:
 

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել էր Շուշիի անկման մասին, և այն, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, Արծվիկ Սարգսյանն ասել է.

«Ամսի 7-ին Շուշիում մարտեր եղել են, 8-ին է եղել մարտեր, ամսի 9-ին խայտառակ պայմանագիրը կնքվել է, ու էլ կռիվ չի եղել: Ես չեմ հասկացել, թե ինչու է նա այդպես ասում: Այդ օրերին նյութեր են եղել, որ կռիվներ են եղել Շուշիում»:
 

Անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, թե պատերազմի օրերին ադրբեջանական կողմը առաջ է քաշել նախապայման, ըստ որի՝ ադրբեջանցի փախստականները, որոնք հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, պետք է վերադառնային Շուշի, Շուշիի քաղաքապետն ասել է․
 

«Եթե թուրքի վզին դանակը դնեիր, նա հայի հետ չէր գա ապրեր, որովհետև 6 հազար բնակիչ ունեինք: Ո՞նց թուրքը կգար ու ասեր՝ տնից դուրս արի, ես այս տանն ապրեմ: Բայց եթե իհարկե Քաշաթաղի նման չգային, հանեին, ու ասեին՝ թուրքը գալիս է ապրի, ապա ոչ մի հայ դուրս չէր գա: Եթե հոկտեմբերի զինադադարը լիներ, իրենք չգային ու Շուշին չվերցնեին, ոչ մեկ չէր գալու ասեր՝ ես եկել եմ, որ այստեղ ապրեմ: Մինչև 90-ականները հայերն են եղել քիչ, թուրքերն են շատ եղել, բայց հիմա էլ հո հայերն էին շատ, թող փորձեին գալ ու ասել: Մեկ է՝ թուրքը վախկոտ է, նա չէր գա հայի հետ Շուշիում ապրեր»:
 

Անդրադառնալով Արցախի տոտալ շրջափակմանը՝ Սարգսյանն ասել է․ «90-ականներին փառք ենք տալիս. այն ժամանակ ուղղաթիռ կար, դրանով պարեն ու դեղորայք էին բերում: Գոնե այն ժամանակ Արցախի թիկունքում Հայաստանի իշխանություններն ու Սփյուռքն էր, ազգն էլ միասնական էր, բայց այսօր ազգը պառակտված է: Արցախցին գուցե դիմանում է, բայց երեխաներն ինչպե՞ս դիմանան: Առաջին անհրաժեշտության մթերքները չկան, այսօր արդեն շաքարավազ չկա: Կամաց-կամաց ամեն ինչ քչանում է»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250