Բելառուսում զորավարժություններ կանցկացվեն
Հունիսի 21-ից 30-ը Բելառուսում մոբիլիզացիոն զորավարժություններ կանցկացվեն Մինսկի մարզի զինկոմիսարիատների հետ։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորավարժությունների հիմնական նպատակն է գնահատել տեղական գործադիր մարմինների, զինկոմիսարիատների, պետական մարմինների և կազմակերպությունների պատրաստվածության աստիճանը հանձնարարված խնդիրները կատարելու համար։ Համապատասխան միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ Բելառուսի զինված ուժերի պատրաստության պլանի շրջանակներում։
Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է միջոցառումներ իրականացնել ենթակառուցվածքային օբյեկտների տեղակայման, զինվորական ծառայության ենթակա անձանց և տրանսպորտային միջոցների ներգրավման ուղղությամբ։
Մայիսի վերջին Բելառուսի հրթիռային զորքերը դասընթաց են անցկացրել «Իսկանդեր-Մ» համալիրի միջոցով հրթիռային հարվածների կառավարման վերաբերյալ։
Երկրի ՊՆ-ի տվյալներով՝ զինվորականները սովորական և հատուկ տեխնիկայով հարվածներ պատրաստելու և հասցնելու պրակտիկա են անցկացրել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Այսօր ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում...
Ադրբեջանկան զորքերին հրամայված էր լայնածավալ հարձակողական գործողություն սկսել Սյունիքի հատվածում. Bagramyan26
Հունիսի 15-ին, ադրբեջանական դրոշի հետ կապված սադրանքից հետո, երբ ադրբեջանցիներն անսպասելիորեն համարժեք պատասխան ստացան,...
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երրորդ ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևել...
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան...