Թուրքիան և Ադրբեջանը օդային կառավարման միասնական համակարգ են ստեղծում
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ HAKİM օդային հրամանատարության կառավարման համակարգ են ստեղծում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գերգունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ HAKİM կառավարման համակարգը երկու պետությունների ռազմաօդային ուժերի համատեղ իրականացվող կարևորագույն ծրագրերից է։ Գերգունը հավելել է, որ օդային հրամանատարության կառավարման միասնական համակարգի միջոցով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը։
Գերգունն ընդգծել է, որ երբ այս նախագիծն ամբողջությամբ իրականացվի, օդային տարածքի կառավարման միասնական գոտին կընդգրկի Էգեյան ծովից մինչև Կասպից ավազան ընկած տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Այսօր ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում...
Ադրբեջանկան զորքերին հրամայված էր լայնածավալ հարձակողական գործողություն սկսել Սյունիքի հատվածում. Bagramyan26
Հունիսի 15-ին, ադրբեջանական դրոշի հետ կապված սադրանքից հետո, երբ ադրբեջանցիներն անսպասելիորեն համարժեք պատասխան ստացան,...
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երրորդ ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևել...
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան...