ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինան ծրագրում է HIMARS և Storm Shadow հրթիռներով հարվածել ՌԴ-ի շրջաններին. Շոյգու
Ուկրաինան ծրագրում է հարվածներ հասցնել Ղրիմին և Ռուսաստանի այլ շրջաններին՝ օգտագործելով HIMARS և Storm Shadow հրթիռները։ Այս մասին հունիսի 20-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Տեղեկությունը հայտնում է iz.ru-ն:
«Մեր տեղեկություններով՝ Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը ծրագրում է HIMARS և Storm Shadow հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքին, ներառյալ Ղրիմը», -նշել է նա գերատեսչության կոլեգիայի նիստում։
Շոյգուն նշել է, որ այդ հրթիռների կիրառումը հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս կնշանակի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լիակատար ներգրավում հակամարտությանը, ինչպես նաև կհանգեցնի անհապաղ հարվածների Ուկրաինայի տարածքում որոշումների կայացման կենտրոններին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ազերիները փորձում ռուս խաղաղապահների հետ դրոշ տեղադրել ՀՀ տարածքում
Ադրբեջանցիները ռուսների միջնորդությամբ իրենց դրոշն են փորձել բարձրացնել Հայաստանի տարածքում։ Ռուս զինծառայողներն իրենց զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրիգոժինը խոսել է ՌԴ-ում տեղի ունեցած դեպքերի մասին և նշել պատճառը
«Վագներ» ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոսել է ՌԴ-ում տեղի ունեցած դեպքերի մասին: Նրա խոսքով, խռովո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդեսան` գիշերային հրթիռակոծությունից հետո
Ռուսական զինված ուժերը գիշերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա։ Հաղորդվում է, որ երեք մարդ զոհվել է, առնվազն 13...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները կրակում Երասխի գործարանում աշխատողների և տեխնիկայի ուղղությամբ
Ձեզ ենք ներկայացնում մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում Երասխի երկաթի ձուլարանի աշ...