ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաստաբանների բողոքի ակցիան` զրահաբաճկոնով ու սաղավարտով
Փաստաբաններն այսօր՝ հունիսի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում Ներքին գործերի նախարարության շեքի դիմաց։
Փաստաբաններից մեկը շենքի մոտ է եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով, եւ իր ձեռքին «Ոչ բռնությանը» գրությամբ ցուցանակ ունի։
«Այս սաղավարտները ոստիկաններից հարվածներից պաշտպանում է: Վատ վերաբերմունք միշտ էլ եղել է, բայց չենք բարձրաձայնել: Այսպես ինձ որոշ չափով պաշտպանված եմ զգում»,- ասել է զրահաբաճկոնով փաստաբանը:
Նրանք պահանջում են՝ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների լիազորությունները դադարեցնել:
Նշենք, որ փաստաբանները երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ Դատախազության շենքի մոտ: Նրանք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հեռուստացույց էին նվիրել:
Փաստաբանների խոսքով՝ հեռուստացույցի միջոցով գլխավոր դատախազը կտեղեկանա փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնություններին: Ավելի վաղ նրանք ՓՊ շենքից երթ էին իրականացրել դեպի ԵՄ գրասենյակ՝ տեղեկացնելով, որ «ԵՄ տրամադրած գումարները ծախսվում են փաստաբանների դեմ բռնության նպատակով»։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։
Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են. քաղաքացի
Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են: Auroranews-ն ահազանգ է ստացել: Ահազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բետոնե ցանկապատերը. Инфотека 24
Համացանցում տեղեկություններ ու տեսանյութեր են պտտվում, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանին սխա՞լ են զեկուցում. փոսալցման և գծանշման աշխատանքներն ավարտված չեն
Տիգրան Ավինյան ձեզ զեկուցելուց մեկ դուրս է գալիս որ դուք սխալ եք, մեկ զեկուցում են գծանշման աշխատանքները ավարտված են այն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 471 մարդ
Ֆրանսիայում ամբողջ գիշեր անկարգությունները շարունակվել են: Ցուցարաները հրկիզել են տներ ու մեքենաներ, ինչպես նաև ջարդել ո...