Լվովում արկի արձակման հետևանքով վնասվել է կարևոր ենթակառուցվածքը
Երեքշաբթի՝ հունիսի 20-ին, Ուկրաինայի Լվով քաղաքում «Շահեդ կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական հարձակման արդյունքում երեք հարված է գրանցվել կարևոր օբյեկտի վրա։ Այս մասին հայտնում է ուկրաինական ТСН հեռուստաալիքը՝ հղում անելով Լվովի մարզային ռազմական վարչությանը։
Անօդաչու սարքերը հարվածել են քաղաքին առավոտյան ժամը 5-ի սահմաններում ավիահարվածի ժամանակ:
«Վնասվել է միջհարկանի առաստաղը, փշրվել են պատուհանները։ Հրդեհ է եղել, զոհեր և վիրավորներ չկան»,- ասել է Կոզիցկին։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին ասել է, որ հրետակոծությունից և կարևոր ենթակառուցվածքի օբյեկտին հարվածելուց հետո քաղաքում երեք տրամվայ փոխել են իրենց երթուղին:
Հունիսի 20-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա. պայթյուններ որոտացել են մի քանի շրջաններում։ Գլխավոր շտաբի տվյալներով՝ արձակված 35 իրանական «Շահեդ կամիկաձե» անօդաչու թռչող սարքերից հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 32-ը: Կիևի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքի օդային տարածքում ոչնչացրել են բոլոր մոտ 20 օդային թիրախները, որոնք թռչել են նրա ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանկան զորքերին հրամայված էր լայնածավալ հարձակողական գործողություն սկսել Սյունիքի հատվածում. Bagramyan26
Հունիսի 15-ին, ադրբեջանական դրոշի հետ կապված սադրանքից հետո, երբ ադրբեջանցիներն անսպասելիորեն համարժեք պատասխան ստացան,...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Այսօր ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում...
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երրորդ ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևել...
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան...