ՔՊ-ի դիլիջանյան հավաքույթը ավարտվել է ծեծկռտուքո՞վ. Վայքի համայնքապետը պարզաբանել է. «Հրապարակ»
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ Դիլիջանում ՔՊ-ականների հավաքույթը ավարտվել է ծեծկռտուքով: Հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Մասնավորապես Armlur.am կայքի տեղեկություններով, դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել: Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը:
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»:
«Հրապարակ»-ը կապ է հաստատել Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանի հետ, ով այն հարցին, թե ինչից է առաջացել վիճաբանությունը, հերքեց, ասելով. «Վաբշե ես էդ մարզպետին չեմ ճանաչում, հետը ընդհանրապես խոսակցություն չի եղել»:
օրաթերթի ճշտող հարցին, թե արդյո՞ք նա երեկ գտնվել է Դիլիջանում, պատասխանել է, որ այո եղել է:
Նմանատիպ հոդվածներ
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...
Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հն...
Ժիրուի մարզաշապիկի աճուրդից ստացված գումարը կուղղվի արցախահայությանը
Ֆրանսիայի հավաքականի ու իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել Կատարում կայացած աշխարհի առաջնու...
Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոց...