Ուկրաինայի գլխավոր րաբբին` Զելենսկու մասին
Ուկրաինայի գլխավոր րաբբի Մոշե Ռեուվեն Ասմանը պատասխանել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին անվանել էր «հրեա ժողովրդի խայտառակություն»։
Այս մասին Մոշե Ռեուվեն Ազմանը ասել է УНИАН-ի թղթակցին։
«Ես անձամբ կարող եմ ասել, որ հպարտ եմ նախագահ Զելենսկիով, որ նա չի փախել և ամեն ինչ անում է ուկրաինացի ժողովրդին օգնելու համար: Եվ ոչ միայն ես: Կարծում եմ, որ ամբողջ աշխարհը հպարտանում է նրանով»,- նշել է Մոշե Ռեուվեն Ասմանը:
Ուկրաինայի գլխավոր րաբբին ընդգծել է նաև, որ Ուկրաինայում նեոնացիստներ չկան։
«Ուկրաինայում կան պարկեշտ մարդիկ, որոնք պաշտպանում են իրենց հայրենիքը»,- ասել է Ասմանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում ելույթից հետո, պատասխանելով հաղորդավարի հարցերին, խոսել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասին։
«Իմ հրեա ընկերներն ասում են, որ Զելենսկին հրեա չէ, այլ հրեա ժողովրդի խայտառակությունը»,- ասել էր Վլադիմիր Պուտինը։






























