Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անօդաչու է պայթել Կուրսկի մարզում. մանրամասներ

ՌԴ Կուրսկի մարզում կապի աշտարակի վրա հարձակման փորձի ժամանակ անօդաչու է պայթել։ Այս մասին գրում են ռուսական թելեգրամ ալիքները: Նախնական տվյալով` անօդաչուն փորձել է գրոհել կապի աշտարակը, սակայն…

ՌԴ Կուրսկի մարզում կապի աշտարակի վրա հարձակման փորձի ժամանակ անօդաչու է պայթել։ Այս մասին գրում են ռուսական թելեգրամ ալիքները: 

Նախնական տվյալով` անօդաչուն փորձել է գրոհել կապի աշտարակը, սակայն դիպել է նրան և մտել «Բելպոլ» վարչական շենքը։ Կրակը տարածվել է հարևան շենքի վրա, որտեղ պահեստ է գտնվում։ Այրվել է մոտ 1.5 հազար քմ տարածք։

 

Ռուսաստանի ԱԻՆ մարզի ԳՎ հայտնել է, որ հրդեհի մասին տվյալներ են ստացել հունիսի 16-ին` ժամը 02:29–ին։ Դեպքի վայր են մեկնել մի քանի հրշեջ հաշվարկ, ոստիկանություն, շտապօգնության, էլեկտրական ցանցերի և գազի ծառայության աշխատակիցներ։

 

Հաղորդվում է, որ տուժածներ չկան, իսկ կրակի հասցված վնասներն ու բռնկման պատճառները պարզվում են։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250