Ուկրաինան առաջխաղացում է ունեցել հակահարձակման շրջանակում. Ստոլտենբերգ
Ուկրաինան առաջխաղացում է ունեցել հակահարձակման գործողության շրջանակում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ ուկրաինացիները որքան շատ տարածք կարողանան ազատագրել, այնքան ավելի ամուր դիրքեր կունենան բանակցային սեղանի շուրջ։
Ըստ Կիևի՝ վերջին օրերին ուկրաինական զորքերը ազատագրել են մոտ 100 քառակուսի կիլոմետր տարածք, այդ թվում՝ մի քանի փոքր բնակավայր։ Նշվում է, որ ռազմական գործողության տեմպերը դեռևս ցածր են, քանի որ անհրաժեշտ է հաղթահարել ուժեղ ամրացված ռուսական դիրքերը:
Ուկրաինական զինված ուժերը գործողություններ են իրականացնում մի քանի ուղղություններով: Դրանց ընթացքը բարդանում է եղանակի և Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի հետևանքով առաջացած աղետի պատճառով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս ուկրաինական հակահարձակումը անհաջող է որակել՝ պնդելով, որ ռուսական բանակը հաջողությամբ հետ է մղում հարձակումները, իսկ Ուկրաինայի զինված ուժերը հսկայական կորուստներ է կրում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՊՆ-ն ներկայացրել է Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի վնասները
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ի կրակի հետևանքով վնասները։ «Երա...
ՌԴ ՊՆ-ն` Արցախում իրավիճակի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում...
Արցախի ՊԲ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս հայտարարությունը տարածել է Արցախի պաշտպանության նախարարու...
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Սոթքի և Երասխի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բաց...