ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ ոք չի կարող արգելել ռուսներին պաշտպանել իրենց հողը. Պրիգոժին
Ռուսաստանում գործող «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեկնաբանել է մեկ ու կես րոպեանոց հոլովակով Պուտինի երեկվա բազմաժամյա հայտարարությունները:
«Ոչ ոք չի կարող արգելել ռուսին պաշտպանել իր հողը»,- ասել է Եվգենի Պրիգոժինը:
Ըստ Պրիգոժինի` նույնիսկ եթե ինչ-որ մեկը չցանկանա, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը կշարունակի պաշտպանել Ռուսաստանը և նրա շահերը:
Խոսելով ուկրաինական զորքերի մասին` Պրիգոժինը նշել է, որ նրանք առաջ են գնում հանգիստ, կորցրել են 2 «Լեոպարդ» տանկ և «Բրեդլի» մարտական մեքենա: Թվարկելով ուկրաինայի կորուստները` Պրիգոժինը նշել է, որ ուրախանալ պետք չէ, պետք է մոբլիզացվել, ու հասկանալ, որ նրանք կանգ չեն առնելու մինչև այն պահը, երբ կամ հարված կստանան, կամ մինչև չեն ստանա դրական արդյունք:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չկա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդեսան` գիշերային հրթիռակոծությունից հետո
Ռուսական զինված ուժերը գիշերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա։ Հաղորդվում է, որ երեք մարդ զոհվել է, առնվազն 13...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ազերիները փորձում ռուս խաղաղապահների հետ դրոշ տեղադրել ՀՀ տարածքում
Ադրբեջանցիները ռուսների միջնորդությամբ իրենց դրոշն են փորձել բարձրացնել Հայաստանի տարածքում։ Ռուս զինծառայողներն իրենց զ...
Ադրբեջանցիները ռուսների միջնորդությամբ հենց նոր իրենց դրոշը դրեցին Հայաստանի տարածքում. bagramyan26
Ըստ bagramyan26-ի՝ ադրբեջանցիները ռուսների միջնորդությամբ հենց նոր իրենց դրոշը դրեցին Հայաստանի տարածքում։ Ռուս զինծառայ...
Տեղ գյուղում վիրավոր ունենք. ԱԱԾ սահմանապահ ծառայություն
Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայությա...