Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմում տուժածներ չկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները ռուսների միջնորդությամբ հենց նոր իրենց դրոշը դրեցին Հայաստանի տարածքում. bagramyan26
Ըստ bagramyan26-ի՝ ադրբեջանցիները ռուսների միջնորդությամբ հենց նոր իրենց դրոշը դրեցին Հայաստանի տարածքում։ Ռուս զինծառայ...
Տեղ գյուղում վիրավոր ունենք. ԱԱԾ սահմանապահ ծառայություն
Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայությա...
ՊՆ-ն հաստատեց. Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխում
ՀՀ ՊՆ հայտնում է, որ հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կ...
Երասխում օտարերկրյա 2 քաղաքացի է վիրավորվել․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մա...