Հենասյունն ընկել է շտապօգնության ավտոմեքենայի վրա
Հունիսի 12-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պարույր Սևակ փողոցում հենասյունն ընկել է շտապօգնության ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հենասյունն ընկել է շտապօգնության «Ford» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Գ.) վրա:
Փրկարարները ուղղել են հենասյունը. ավտոմեքենան շարունակել է ընթացքը։
Նմանատիպ հոդվածներ
Գայանե Հակոբյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել
Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել 191 հոդվածի հատկանիշներով (առևանգում)։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նա դատարան...
ՀՀ Առողջապահության նախարարությունը` խոշոր ավտովթարից տուժածների մասին
Այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբ...
Տավուշում ՊՆ N զորամասի շտաբի պետն ու ընկերները հարվածել ու հայհոյել են պարեկներին
Երեկ՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։30-ի սահմա...
Հունիսի 11-ից նշված ճանապարհի առաջին գծով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի. «Մայրաքաղաքում հասարակա...