Աննա Հակոբյանն ունի 0 դրամ, Աշոտ Փաշինյանը՝ 3292 դրամ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը 2022-ին. Hayastan.news

Նիկոլ Փաշինյանը Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել 2022 թվականի ունեցվածքի վերաբերյալ հայտարագիրը։ Այս  մասին գրում է Hayastan.news-ը: 


Ըստ հայտարարագրի՝ Փաշինյանը պարգևավճար չի ստացել, մեքենա չունի, անշարժ գույք չունի, տարեկան աշխատավարձը կազմում է  12մլն 837հզր դրամ, հաշվին ունի մոտ 180 հազար դրամ ու 3,84 դոլար։ Կանխիկ ունի 800 դոլար և 800 հզր դրամ։ 
3 մլն 15 հզր դրամի ավանդ ունի։


Աննա Հակոբյանը բնակարանի 4/9 բաժնային սեփականատեր է, որը ստացել է որպես ժառանգություն 2006-ին, 2005-ին Շենգավիթում ձեռք բերած բնակարանի միանձնյա սեփականատեր է,  2009-2010թթ․ ձեռք  բերել Nissan, Renualt  և Vaz մակնիշի ավտոմեքենաներ։
4 մլն դրամ և ավելի թանկ արժեցող նվերներ չի ստացել, բանկային հաշվին տարվա սկզբին ունեցել է 90 հզր դրամ, իսկ տարվա վերջում 0 դրամ։ Կանխիկ ունեցել է 1000 դոլար, տարվա ավարտին՝ 0 դոլար։ 

 

 

Որպես ՀԺ-ի գլխավոր խմբագիր ստացել է աշխատավարձ  3մլն 910 հզր դրամ, «Հայէկոնոմբանկ»-ից վերցրել է վարկ 1մլն 757 հզր դրամ։

 

Աշոտ Փաշինյանն ունի 3292 դրամ, այլ ունեցվածք չունի։

 

Մարիամ Փաշինյանը բանկային հաշվին ունի 781 հզր դրամ, կանխիկ դրամ չունի, աշխատում է «ԴԻՋԻԹԵՅՆ»-ում, տարեկան աշխատավարձը կազմում է 10 մլն 786 հզր դրամ։ 

Քաղաքականություն