Ինչու է ՌԴ-ն պայթեցրել Կախովկայի ՀԷԿ-ը. Ուկրաինայից մեկնաբանել են
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ Ռուսաստանը պայթեցրել է Կախովկայի ՀԷԿ-ը, որպեսզի թույլ չտա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Խերսոնի ուղղությամբ:
Ինչպես պնդում է Աննա Մալյարը, ռուսական հրամանատարությունն իր ամենամարտունակ ստորաբաժանումները Խերսոնից տեղափոխում է Զապորոժիեի և Բախմուտի ուղղություններ։
Մալյարի կարծիքով ՝ ռուսական հրամանատարությունը հասկացել է ուկրաինական հարձակումը տարբեր ուղղություններով զսպելու իր անկարողությունը, և, դրա համար էլ պայթեցրել է ՀԷԿ-ը։
«Ռուսական օկուպացիոն զորքերի հրամանատարությունը որոշել է «նեղացնել» Ուկրաինայի զինված ուժերի ակտիվ գործողությունների հնարավոր աշխարհագրությունը։ Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումն ակնհայտորեն իրականացվել է Խերսոնի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից հարձակում թույլ չտալու և Զապորոժիեի և Բախմուտի ուղղություններով դրանք տեղափոխելու համար անհրաժեշտ պահուստներ ազատելու հաշվարկով»,- նշել է Ուկրաինայի փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման համար ռուսական և ուկրաինական կողմերը մեղադրում են միմյանց:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի շրջանում հունիսի17-ին իր կողմից իբրև թե խափ...
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին է հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերային հարձակում՝ Օդեսայի վրա. կա 3 զոհ, 26 վիրավոր
Հրթիռներն ու իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Օդեսայի վրա: Այս մասին է գրում Nexta Live-ը: Ն...
Շոյգուն ռուսական կամավորական կազմավորումներին հրամայել է մինչև հուլիսի 1-ը պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռուսական կամավորական բոլոր կազմավորումներին հրամայել է մինչև 2023 թվականի հուլիս...