Հասարակություն
Վարորդը 20 հազար դրամանոցը դրել է պարեկների մեքենայի նստատեղին և ձերբակալվել կաշառք տալու հիմքով
ՆԳՆ ոստիկանության ՊԾ 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 7-ին, ժամը 23.15-ին, Թամանցիների փողոցում ծառայության ժամանակ ծխախոտային արտադրատեսակից օգտվելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:
Վարչական արձանագրություն կազմելու ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Արձանագրություն կազմելու ընթացքում 45-ամյա վարորդը, բացելով պարեկային ավտոմեքենայի դուռը, նստելատեղին է դրել 20 000 դրամ արժողությամբ թղթադրամ, ինչից հետո պարեկները կաշառք տալու հիմքով նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Գայանե Հակոբյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել
Երևանում զինծառայողը ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է
11-ամյա երեխան «թաքնվոցի» խաղալիս է հպվել խաղահրապարակի էլեկտրասյան հոսանքալարերին և մահացել. ՔԿ
Հունիսի 11-ից նշված ճանապարհի առաջին գծով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին
Ավելին Հասարակություն բաժնից
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3