Թաիրով գյուղի ջրից նմուշ են վերցրել և ուղարկել փորձաքննության. ArmLur

Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով գյուղում արդեն երկար ժամանակ է չունեն խմելու ենթակա ջուր: Գրում է ArmLur.am-ը: 

Բնակիչների խոսքով, ամռան ամիսներին անհնար է ծորակից ջուր խմել, քանի որ այս շրջանում խմելու ջուրը փոխարինում են արտեզյան ջրով, ընդ որում՝ չափից շատ քլորի պարունակությամբ: Լրատվականի հետ զրույցում Թաիրովի բնակիչները նշել են, որ անորակ ջրի պատճառով գյուղի բազմաթիվ երեխաներ ունեն աղիքային խնդիրներ, փորլուծություն, մի քանիսն էլ գտնվում են հիվանդանոցում:

 

Բնակիչներն այս խնդրով բազմիցս բողոքել են տարբեր պատկան մարմինների, սակայն որևէ արդյուք չի եղել, իսկ «Վիոլա ջուր» ընկերությունից բնակիչներին պատասխանել են, որ ջուրը համապատասխանում է չափանիշներին, իսկ արտեզյանը խառնում են խմելու ջրին, քանի որ այն չի բավականացնում բնակիչներին:

 

Բնակիչները մեզ հայտնեցին, որ այս ջուրը ուղարկվել է փորձաքննության. սպասում են պատասխանին:

Քաղաքականություն