
Շագանակագույն մշուշ` ԱՄՆ–ի և Կանադայի մի շարք քաղաքներում

Կանադայի սաստիկ անտառային հրդեհներից առաջացած ծուխը ներթափանցել է ԱՄՆ–ի մի շարք քաղաքներ։ Նյու Յորքի երկինքը նարնջագույն-շագանակագույն երանգ է ստացել։ Այս մասին գրում է Guardian-ը: Հաղորդվում է, որ մշուշը ծածկել է Նյու Յորք քաղաքի, Մասաչուսեթս և Կոնեկտիկուտ նահանգների երկինքը:
Կանադայի անտառային հրդեհներից (օջախների թիվը հասել է 150-ի) ծուխը ներթափանցել է ԱՄՆ։ Այս նահանգներում բնակչությանը խորհուրդ է տրվել սահմանափակել բաց երկնքի տակ գտնվելու ժամանակահատվածը: