Ռումինիայի ԱԳՆ-ն պահանջել է երկրից արտաքսել ռուս դիվանագետներին․ ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխանել
Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որպեսզի 30 օրվա ընթացքում երկիրը լքեն Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 50 աշխատակիցներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Ռումինիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ երկրի իշխանությունների որոշմամբ Ռուսաստանը պետք է 51-ով կրճատի Ռումինիայում պաշտոնների թիվը: Դրանց թվում են 21 դիվանագիտական պաշտոն տեխնիկական եւ վարչական անձնակազմի 30 պաշտոն։
Նշվում է, որ ռուս դիվանագետները Ռումինիայից պետք է հեռանան 30 օրվա ընթացքում: Բուխարեստում նշել են, որ այդպիսով իշխանությունները ցանկանում են հավասարեցնել ռումինացի ներկայացուցիչների թիվը Ռուսաստանում եւ ռուսաստանցիներինը Ռումինիայում:
Ռուսական կողմը կպատասխանի Ռումինիայի՝ ՌԴ դեսպանատան ավելի քան 50 աշխատակիցների արտաքսելու որոշմանը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին
Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին Բաքվում ընթանում է ԱՊՀ երկր...
ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների․ Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների հետ տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը բախ...
Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ուրբաթ առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Ռ...
«Կարևոր է խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը». Փաշինյան
Հայկական կողմը վերահաստատում է անփոփոխ կառուցողական մտադրությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլ...