Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահից կբռնագանձվի 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վ.Վ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1. 4 անշարժ գույք Երևանում և Լոռու մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 303 մլն150 հազար դրամ. 2. 46 մլն 70 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
Նմանատիպ հոդվածներ
Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադր...
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․«2023 թվականի մայիսի 1...
Երևանում քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավոր...