Կոտայքում 30-ամյա վարորդը VAZ 21099-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է
Այսօր՝ հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Ղ․-ն իր վարած VAZ 21099 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Հուրգադայում շնաձուկը հոշոտում զբոսաշրջիկին. նոր կադրեր
Հուրգադայում զբոսաշրջիկը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը: Նախնական տ...
Ողբերգական ավտովթար. բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ...
38-ամյա տղամարդու BMW-ն հայտնվել է ձորում, հայտնաբերվել է նրա դին
Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարար...
Երևանում Ford Focus-ը բախվել է Toyota, «ԳԱԶԵԼ», Jeep մակնիշի ավտոմեքենաներին և գլխիվայր շրջվել
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում...