Հասարակություն

Հունիսի 9-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հերացի փողոցի որոշ հատվածներում

Հունիսի 9-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հերացի փողոցի որոշ հատվածներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից ուսումնասիրվել են Հերացի փողոցի ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման առկա խնդիրները, տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության պատճառները, առաջին և երկրորդ երթևեկելի գոտիներում կայանման հարուցած բարդությունները և այլն: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Նշված խնդրի լուծման նպատակով նախատեսվում է իրականացնել Հերացու փողոցի (դեպի կենտրոն ուղղության) գրպանիկների փակման աշխատանքներ, որոնցով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 9-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:

 

[bdf45d19826ebcab665c508b2cfc8851.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250