
Երևանում երեխաների աչքի առաջ մի պապիկ շան ձագին շպրտել է 2-րդ հարկից

Առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի: Հերթական դեպքի մասին տեղեկացնում է DINGO Team-ը:
«Արդեն անտանելի է դարձել ամեն օր առերեսվել մեր դաժան ու ագրեսիվ հասարակության հետ․․․ մենք, ազգովի, հիվանդ ենք, կներեք, հիվանդ ենք դաժանությամբ!
Այսօր, ականտեսների աչքի առաջ շենքի բնակիչ մի պապիկ վերցրել է բակում ապրող 1 ամսական 5 ձագուկներից այս մեկին, վերցրել է հետևի ոտքից, այդպես ոտքից կախած բարձրացրել 2-րդ հարկ ու այնտեղից շպրտել․․․ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ!
Երեխաներից մեկի մայրն անմիջապես կլինիկա է հասցրել, ինչպես նաև ահազանգել է ոստիկանություն, հաղորդում է ներկայացրել։
Ձագուկը կոմայի մեջ է, վիճակը կրիտիկական վատ է, մենք իհարկե ամեն ինչ կփորձենք անել, բայց ձեր աղոթքներն ու բարի մտքերը նույնպես կօգնեն։
Իսկ մյուս 4 ձագերին շտապ փնտրում ենք ժամանակավոր պահող, ամեն ինչ կանենք, որ արագ որդեգրվեն։ Եթե կարող եք ժամանակավոր պահել, խնդրում ենք կապվել մեզ հետ։
Եթե Աստծո կամքով ապրի, մեզ նաև օգնություն պետք կլինի, որ կարողանանք նրա ծախսերը հոգալ։ Շնորհակալ կլինենք աջակցության համար»։