Ցնծացե´ք, նա ձեզ ուղարկում է պատերազմ. Ստյոպա Սաֆարյանը` Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության մասին

Համացացում տարածվում և նշվում է,  որ «Russia Today» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը արել է հետևյալ հայտարարությունը, որ ժամանակն է մոբիլիզացիայի ենթարկել Մոսկվայի, Սոչիի հայերին կամ ուղարկել հարկադիր օգնության Ղարաբաղում: Այս թեմայի մասին գրառում է կատարել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Ցնծացե´ք, Ռուսաստանի հայեր, և հատկապես նրանք, ովքեր սիրով հավանում են մադամի նկարները, գրառումները. նա ձեզ ուղարկում է պատերազմ Ուկրաինա, լավագույն-հայրենասիրական դեպքում՝ իրենց ճանաչած Ադրբեջան (որպեսզի տրամադրություն չընկնի, ասում է Ղարաբաղ)... 
Այ, դրա համար ենք ասում՝ պահանջեք ու թույլ մի տվեք, որ նա հանդես գա հայ ժողովրդի անունից, ձեր անունից, նա ոչ Հայաստանի, ոչ էլ հայ ժողովրդի հետ կապ չունի...»:

Պատահարներ