Շոկի մեջ եմ, ինչպես կարող է այդ տարիքի տղան դատարանին խորհուրդներ տա. Գայանե Հակոբյանի փաստաբան

Դատարանը երեկ արդարադատություն չէր իրականացնում: «Հրապարակ օրաթերթ»-ը  զրուցել է փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ:

 

 «Դատավորը հապշտապ հայտարարեց կալանքի մասին և վերջ: Թե առաջին ատյանի դատարանի, և թե վերաքննիչ դատարանի վրա գործադիր իշխանությունները մատ են թափ տալիս, հասկացնելով, որ չեն հանդուրժելու…»։

 

- Ինչպե՞ս է իրեն զգում տիկին Գայանեն, այս կալանավորումից շա՞տ է նեղված:

 

- Տրամադրությունը շատ լավ է, չի ընկճվում, ինչպես բնորոշ է հերոսածին մորը: Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես ժամանակին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանեցին, այնպես էլ հիմա զոհվածների ընտանիքներին են բևեռացնում: Պարզապես շոկի մեջ եմ, թե ինչպես կարող է այդ տարիքի տղան նման մոտեցում ունենա, և դեռ մի բան էլ խորհուրդներ տա, փիլիոսոփայորեն խոսի հանրային անվտանգության մասին….

 

- Ե՞րբ դատարանի վճիռը կբողոքարկեք:

 

- Դեռևս չենք ստացել որոշումը, ստանալուն պես, անպայման բողոքարկելու ենք:

 

Նշեմք, որ երեկ  դատարանը 1 ամիս 15 ժամկետով կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով։

 

Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

 


 

 

Քաղաքականություն